Թրամփը մերժել է արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը վերացնելու ԵՄ առաջարկը
 |hy.armradio.am|
11:20 - 08 ապրիլի, 2025

Թրամփը մերժել է արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը վերացնելու ԵՄ առաջարկը |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է արդյունաբերական ապրանքների վրա բոլոր փոխադարձ մաքսատուրքերը վերացնելու Բրյուսելի առաջարկը։

Ապրիլի 7-ին Սպիտակ տանը լրագրողների հարցին, թե արդյո՞ք բավարար է համարում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի առաջարկը, ԱՄՆ նախագահը բացասական պատասխան է տվել։

Թրամփը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է զգալիորեն մեծացնեն էներգակիրների ներկրումն ԱՄՆ-ից։

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի ներկայիս առեւտրային դեֆիցիտին համարժեք գնումներ անի։

Համարժեք ներմուծման դեպքում այս դեֆիցիտը «արագ կվերանա»,- հավելել է նա:

Ամերիկայի նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անարդար է համարում ԱՄՆ և ԵՄ երկրների միջև առևտրային հարաբերությունները։

«Եվրամիությունը շատ, շատ վատ է վարվել մեզ հետ»,- ասել է Դոնալդ Թրամփը։ «Մեր մեքենաները չեն գնում, մեր գյուղմթերքը չեն գնում, մեզանից համարյա ոչինչ չեն գնում»,- ընդգծել է Թրամփը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել