Զելենսկին պնդում է, որ Դոնեցկում չինացիներ են գերեվարվել
 |azatutyun.am|
18:23 - 08 ապրիլի, 2025

Զելենսկին պնդում է, որ Դոնեցկում չինացիներ են գերեվարվել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահը պնդում է, որ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ օրերս ուկրաինացի զինվորականները երկու չինացի զինվորականների են գերեվարել։

«Մեր զինծառայողները Դոնեցկի մարզում մարտի են բռնվել վեց չինացիների հետ, որոնցից երկուսին հաջողվել է գերեվարել։ Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի զինվորականների, չինացիները մասնակցում են ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողություններին», - պնդել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ այդպիսով Չինաստանը դարձել է երրորդ պետությունը Իրանից և Հյուսիսային Կորեայից հետո, որ անթաքույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։

«Կարծում եմ, որ այսօրվա նորություններից հետո ամերիկացիները պետք է փոխեն Ուկրաինայի հանդեպ իրենց մոտեցումները», - հավելել է Զելենսկին։

Լուսանկարը՝ Գենյա Սավիլով / AFP։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել