ԱԺ-ում ներկայացված նախագծով նախատեսվում է ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել․ Բաբկեն Թունյան
20:50 - 08 ապրիլի, 2025

ԱԺ-ում ներկայացված նախագծով նախատեսվում է ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել․ Բաբկեն Թունյան

ՀՀ ազգային ժողովում ներկայացված նախագծով նախատեսվում է ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը․

«Շրջանառության մեջ եմ դրել նախագիծ, որով նախատեսվում է ֆիզիկական անձնանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգել։
Մասնավորապես, մայիսի 1-փոխարեն.
  • այս տարի լրացնողները (2024 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը։
  • հաջորդ տարի լրացնողները (2025 թվականի եկամուտների համար) հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը։
  • Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետ կսահմանվի մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ը։
Հաշվի առնելով թեմայի հնչեղությունն ու վերջնաժամկետների հետ կապված հարցերը՝ տեղեկացնեմ, որ նախագիծը արտահերթ նիստով եւ արագացված ընթացակարգով կընդունենք մինչև այս ամսվա վերջ։
Մնացածը մանրամասները կներկայացնենք նիստի ընթացքում», - նշված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել