Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է․ ՀՀ-ի հետ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ
 |civilnet.am|
10:11 - 12 ապրիլի, 2025

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է․ ՀՀ-ի հետ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ |civilnet.am|

civilnet.am: Անթալիայում ապրիլի 11-ին մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը՝ ADF 2025-ը։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը բացառիկ հարցազրույց է վարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ՝ հայ-թուրքական կարգավորման և իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման մասին։

Պարոն Քըլըչ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Խնդրում եմ, պատմեք հայաստանցի Ձեր գործընկերոջ հետ այսօրվա հանդիպման մասին։ Ի՞նչ տպավորություն ունեք, ի՞նչ կասեք հայ-թուրքական գործընթացի, հայ-թուրքական բանակցությունների մասին։

– Դե, սա բանակցություն չէ, նույնիսկ կարգավորման գործընթաց էլ չէ։ Եթե հարցնեք իմ անձնական կարծիքը, ապա սա վստահության կառուցման գործընթաց է երկու երկրների միջև։

Մինչ այժմ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել։ Եվ վերջերս որոշել ենք վերականգնել Անիի պատմական կամուրջը։ Մեր աշխատանքային խմբերը սկսել են հարաբերությունների վերականգնման գործընթացի տեխնիկական ուսումնասիրությունը։

Շատ շուտով կսկսենք փորձնական աշխատանքները։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք կարգավորման գործընթացը, քանի որ դա շահավետ է երկու երկրների և երկու ժողովուրդների համար։

Կարծում եմ՝ Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք և անում ենք հնարավոր ամեն ինչ՝ գործընթացը առաջ տանելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել