azatutyun.am: Ուկրաինան այսօր մերժել է ժամանակավոր՝ մայիսի 8-ից 11-ը հրադադար հաստատելու՝ Ռուսաստանի առաջարկը։
«Կիևը պատրաստ է հրադադարի, բայց ոչ թե երեք, այլ 30 օրով», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ եռօրյա զինադադարի գաղափարը որակելով «մեծ թատերական ներկայացում»։
Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ Կիևը չի կարող այլ պետություններին անվտանգության երաշխիքներ տալ, եթե նրանց ներկայացուցիչները մայիսի 9-ին մեկնեն Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը մասնակցելու։
«Մենք չենք կարող պատասխանատվություն կրել Ռուսաստանի տարածքում տեղի ունեցողի համար, քանի որ չգիտենք, թե ինչ կանի Ռուսաստանը այդ օրերին», - ասել է Զելենսկին։
Լուսնակարը՝ Getty Images։
comment.count (0)