Երևանի քաղաքապետը կհրավիրվի Ազգային ժողով |aysor.am|
07:43 - 13 սեպտեմբերի, 2019

Երևանի քաղաքապետը կհրավիրվի Ազգային ժողով |aysor.am|

aysor.am։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առաջիկա օրերին կհրավիրվի Ազգային ժողով, այդ մասին ԱԺ ամբիոնից տեղեկացրեց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքապետին հրավիրելու առիթը քաղաքացիների համար վտանգավոր դարձած թափառող շների հարցն է։

«Ես Երևանի տարբեր համայնքներից ստացել եմ բնակիչների ահազանգեր, որ շների խումբ է հավաքվում տարբեր վայրերում ու անգամ դպրոցների մոտ անվտանգ չէ։ Այս խնդիրը իմ օրակարգում է, և առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք քաղաքապետին հրավիրել հանձնաժողով և փորձելու ենք այս պահին դեռ Երևանում գտնել լուծումը», - հայտարարեց Զոհրաբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել