Հայկական ԱԷԿ-ը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը 60 օրով |civilnet.am|
16:20 - 14 մայիսի, 2025

Հայկական ԱԷԿ-ը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը 60 օրով |civilnet.am|

civilnet.am: Հայկական ատոմային էլեկտրակայանը մայիսի 15-ից կդադարեցնի աշխատանքը երկու ամսով՝ պլանային վերանորոգման համար։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է կայանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը։

Բացի ստանդարտ սպասարկումից, կայանում նախատեսված է մի քանի համակարգերի փոփոխություն։ Մասնավորապես՝ կփոխվեն տուրբինային արտադրամասի ավտոմատ կառավարման համակարգերը, գեներատորների և տրանսֆորմատորների պաշտպանության համակարգերը, ինչպես նաև՝ ցածր լարման վթարային անջատման համակարգը (6 և 0.4 կՎ):

Պաշտոնական տվյալներով ՀԱԷԿ-ը 2024-ին արտադրել է 2,8 մլն կՎտ․ժ էլեկտրաէներգիա` մոտ 6% ավելի՝ նախատեսված պլանից:

ՀԱԷԿ-ի՝ 400 Մվտ հզորությամբ մեկ էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվում էր 2016-ին։ Վերազինումից հետո ներկայում շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036-ը՝ ևս երեք տարի ավելացնելու հնարավորությամբ։ ՀԱԷԿ-ը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ ⅓-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել