Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը «մերժել է ռուսական սպառնալիքների փորձերը»․ Զելենսկի
 |factor.am|
18:59 - 19 մայիսի, 2025

Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը «մերժել է ռուսական սպառնալիքների փորձերը»․ Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ընթացքը։ Զելենսկին տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ հանդիպում են անցկացրել՝ պատերազմը դադարեցնելու և իրական, տևական խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​աշխատանքների վերաբերյալ։

«Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր պատվիրակության աշխատանքի և Թուրքիայում բանակցային գործընթացի մասին։ Մայիսի 15-16-ի հանդիպումներն աշխարհին ցույց տվեցին մեր պատրաստակամությունը՝ մոտեցնելու խաղաղությունը և, համապատասխանաբար, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է Զելենսկին:

Նա նշել է, որ իրականում հանդիպման ամենամեծ արդյունքը ռազմագերիների փոխանակման մասին համաձայնությունն է՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ Զելենսկին ասել է, որ իրենց թիմն այժմ մշակում է փոխանակման մանրամասները։

«Ռուստեմ Ումերովը, որպես Թուրքիայում գտնվող պատվիրակության ղեկավար, զեկուցել է ռուսների հետ զրույցի կոնկրետ մանրամասների մասին։ Ուկրաինական պատվիրակությանը հաջողվել է զրույցը պահել պատշաճ շրջանակներում։ Ռուսական սպառնալիքների բոլոր փորձերը մերժվել են։ Ուկրաինան պնդում է լիակատար և անվերապահ հրադադարի անհրաժեշտության հարցում՝ կյանքեր փրկելու և դիվանագիտության համար անհրաժեշտ հիմք ապահովելու համար։ Նման հրադադարը պետք է լինի բավականաչափ երկար և շարունակման հնարավորությամբ։ Մեր առաջարկը, որը համաձայնեցվել է գործընկերների հետ, 30 օր է։ Մենք պատրաստ ենք դրան։ Մենք նաև պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման՝ հիմնական հարցերը լուծելու համար։ Ուկրաինան չի վախենում Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից, և կարևոր է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չերկարաձգի պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել