ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել, իբր, ՀՀ-ի օգտին լրտեսության համար 18 տարով ազատազրկված թալիշ հետազոտողին
 |factor.am|
21:38 - 23 մայիսի, 2025

ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել, իբր, ՀՀ-ի օգտին լրտեսության համար 18 տարով ազատազրկված թալիշ հետազոտողին |factor.am|

factor.am: ԵԽԽՎ քաղբանտարկյալների հարցերով գլխավոր զեկուցող Ազադե Ռոժհանը (Շվեդիա, Սոցիալական խտրականության դեմ պայքարի խմբակցություն) հայտարարություն է տարածել  թալիշ պատմաբան և ազգագրագետ Իգբալ Աբիլովի՝ Ադրբեջանում պետական ​​դավաճանության մեղադրանքով դատապարտման վերաբերյալ։

«Ես խորապես մտահոգված եմ Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանի մայիսի 20-ի դատավճռով, որն Իգբալ Աբիլովին դատապարտեց 18 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով պետական ​​դավաճանության և ատելության հրահրման մեջ։ Մեղադրանքների փաստական ​​հիմքը կապված էր նրա մասնագիտական ​​​​շփումների հետ հայ գիտնականների հետ, քանի որ պատմաբան և ազգագրագետ Աբիլովը հետազոտություններ էր անցկացնում թալիշ փոքրամասնության պատմության և մշակույթի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ իրավունքը, որը երաշխավորում է հետազոտություններ անցկացնելու և գիտելիքներն ու ճշմարտությունն առանց սահմանափակման տարածելու ազատությունը, անկասկած, պաշտպանված է խոսքի ազատության իրավունքով։ Այն ժողովրդավարական հասարակությունների անկյունաքարն է, և հետազոտողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած անտեղի քաղաքական միջամտությունից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել