Իսրայելի հայերը հետևում են երկրի թիկունքի ծառայության հրահանգներին, նրանց օգնելու համար օպերատիվ շտաբի ձևավորման կարիք այս պահին չկա. Չերնամորյան |armenpress.am|
17:51 - 14 հունիսի, 2025

Իսրայելի հայերը հետևում են երկրի թիկունքի ծառայության հրահանգներին, նրանց օգնելու համար օպերատիվ շտաբի ձևավորման կարիք այս պահին չկա. Չերնամորյան |armenpress.am|

armenpress.am: Իրանի կողմից Իսրայելին հասցված հրթիռային հարվածների ֆոնին Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը  մշտական կապի մեջ է Իսրայելի հայ համայնքի հետ և անհրաժեշտության դեպքում բոլոր կապերն ու ռեսուրսները կներդնի օգնության կարիք ունեցող հայերին աջակցելու համար։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների պայմաններում ինչ քայլեր են ձեռնարկվում մասնավորապես հայ համայնքի ներկայացուցիչների անվտանգությունն ապահովելու, անհրաժեշտության դեպքում նրանց աջակցելու համար։ 

Չերնամորյանը նշել է՝ այս պահին շարժվում են Իսրայելի թիկունքի ծառայության հրահանգներով, քանի որ պատերազմը երկու օր է, ինչ սկսվել է: 

«Միությունը մշտական կապի մեջ է հայ համայնքի հետ, և անհրաժեշտության դեպքում բոլոր կապերն ու ռեսուրսները կներդնի աջակցելու համար: Սովորաբար, երբ իրավիճակը ծանրանում է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միությունը ստեղծում է օպերատիվ շտաբ և անհրաժեշտության դեպքում փորձում ենք օգնել տարբեր քաղաքներում գտնվող  հայ  համայնքի անդամներին: Սակայն այս պահին դեռ շտաբի ձևավորման աշխատանքներ ձեռնարկելու կարիք չկա: Կարիքը կլինի, երբ պատերազմը կմտնի շատ լուրջ փուլ և տնից դուրս գալու հնարավորություն չի լինի։ Հիմնականում նման իրավիճակներում է ձևավորվում շտաբը, որպեսզի տան պայմաններում հնարավոր լինի կազմակերպել աջակցությունը»,- ասել է Չերնամորյանը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել