Արարատ Միրզոյանը խոսել է Ամուլսարի համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ |shantnews.am|
15:23 - 11 սեպտեմբերի, 2019

Արարատ Միրզոյանը խոսել է Ամուլսարի համար բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները:

Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով ի սկզբանե ասաց, որ բովանդակային քննարկման չի մասնակցելու, եկել է միայն տեխնիկական հարցեր քննարկելու:

Ակցիայի մասնակիցները ցանկացել են մտնել ԱԺ այգի, Արարատ Միրզոյանը դա թույլ է տվել և հորդորել ուշադիր լինել անվտանգության կանոնների հարցում: Այլ հարցերի նա չի պատասխանել:

Քաղաքացիները նկատեցին, որ Արարատ Միրզոյանը խուսափում է հարցերին պատասխանելուց, ինչին ի պատասխան, ԱԺ նախագահն ասաց՝ մասսամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել