Հանրապետության հրապարակ է եկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Նա ընդգծեց, որ սա աթոռակռիվ չէ, բայց նաև հայտարարեց, որ պատրաստ է ստանձնել այս գործընթացի անձնական պատասխանատվությունը։
«Եթե դուք պատրաստ եք այս իրավիճակի փոփոխության անձնական պատասխանատվությունը դնել անձամբ իմ վրա, ես պատրաստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը»,- հայտարարեց նա։
Նա հարց ուղղեց, թե արդյո՞ք հավաքված քաղաքացիները համաձայն են դրան, ի պատասխան՝ դրական արձագանքներ հնչեցին։
comment.count (0)