Հունիս ամսվա դրությամբ ստացել ենք նույնքան բողոք, ինչքան ստացել ենք անցյալ ամբողջ տարին․ ՄԻՊ Արման Թաթոյան
11:40 - 09 հունիսի, 2020

Հունիս ամսվա դրությամբ ստացել ենք նույնքան բողոք, ինչքան ստացել ենք անցյալ ամբողջ տարին․ ՄԻՊ Արման Թաթոյան

Մեր  ստացած բողոքները արդեն հունիս ամսվա դրությամբ ավելի շատ են, քան նախորդ ամբողջ տարին ։ Եթե անցյալ տարի ստացել ենք ՝ 13․140 բողոք, հիմա ունենք 13․300-ից ավելին։ Աշխատակազմն աշխատում է գերծանրաբեռնված, այն էլ  այն պարագայում, որ աշխատակիցներից ոչ բոլորն են ֆիզիկապես ներկա ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը։ ՄԻՊ-ն իր խոսքում մասնավորապես նշեց․

«Պետք է նշեմ, որ բողոքների մեծ մասը գալիս է նաև իրազեկման պակասից։ Արտակարգ դրությունը այնպես գնաց, նաև օբյեկտիվորեն սահմանափակումները շատ արագ են փոխվում , և քաղաքացին չի հասցնում հետևել դրանց, դրա համար  հանարային իրազեկումները կարևոր են։ Մենք ունենք օրեր, երբ  5-6 անգամ ահազանգերը ավելի շատ են լինում, իսկ դա ռեսուրս է պահանջում, այդ է պատճառը, որ մեր ռեսուրսները մոբիլիզացված են։ Հիմա մենք կարողանում ենք միաժամանակ սպասարկել 3 զանգ։ Այսպիսի բան ՄԻՊ աշխատակազմում երբեք չի եղել, որ միաժամանակ երեք զանգ գա , իսկ 5-6-ը սպասման մեջ լինեն»։ 

Այն հարցին, թե որ ոլորտների վերաբերյալ են բողոքները․ Թաթոյանն ասաց․


«Ամեն տարի որոշակի փոփոխություններ են լինում, օրինակ՝ 2018 թվականին, երբ ամփոփում էինք արդյունքները , այդտեղ ահազանգերի մեջ մասը ոստիկանության վերաբերյալ էին ՝ պայմանավորված հավաքներով։ Այս տարի վստահ եմ, որ բողոքներ են լինելու առողջապահական համակարգի  վերաբերյալ, կրթության համակարգի, պարետատան հետ կապված։ Այս պահին չեմ կարող առաջնահերթություններով տարանջատել։ Դատական համակարգի վերաբերյալ բողոքները ստաբիլ դիրքերում են,  և շարունակվում է այդ վիճակը։ Այս պահին դատական համակարգի վերաբերյալ բողոքների մեծ մասը վերաբերում է գործերի ձգձգմանը, դատական նիստերի ժամանակաշրջանը չնշանակելուն։ Այս խնդիրների  լուծման համար դիմել եմ Սահմանադրական դատարան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել