Իլհամ Ալիևը հրաժարվել է հունիսի 24-ին Մոսկվա մեկնելու մտադրությունից
 |azatutyun.am|
20:15 - 18 հունիսի, 2020

Իլհամ Ալիևը հրաժարվել է հունիսի 24-ին Մոսկվա մեկնելու մտադրությունից |azatutyun.am|

azatutyun.am: Չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին, Ադրբեջանի նախագահն իր ռուսաստանցի գործընկերոջը այս մասին հաղորդել է այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Ալիևի խոսքով` Մոսկվա մեկնելու մտադրությունից ինքը ստիպված է եղել հրաժարվել երկրում գործող կարանտինային միջոցառումների պատճառով։ Հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին Ադրբեջանը կներկայացնեն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և 75 զինվորականներից կազմված մի ստորաբաժանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել