Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատ արձակելու որոշման դեմ |azatutyun.am|
18:55 - 11 հուլիսի, 2020

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավով ազատ արձակելու որոշման դեմ |azatutyun.am|

azatutyun.am: Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, հունիսի 18-ին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վճռաբեկ բողոք են ներկայացրել։ Նրանք վիճարկում են վերաքննիչի դատավոր Արսեն Նիկողոսյանի՝ 2 միլիարդ դրամ գրավով Քոչարյանին ազատ արձակելու որոշումը։ Զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը։

Թեև վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին որոշում կայացրեց ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, այդուհանդերձ, Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ Արսեն Նիկողոսյանն իր որոշման մեջ նշել է, որ իրենց պաշտպանյալը կարող է խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Հենց այս հանգամանքն էլ Վճռաբեկ բողոքում մատնանշելու են փաստաբանները՝ պնդելով, թե դատավորը 2 միլիարդ դրամ գրավի փոխարեն պարզապես առանց որևէ խափանման միջոցի պետք է ազատեր Քոչարյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել