Բրիտանիայի վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին |azatutyun.am|
19:45 - 21 հուլիսի, 2020

Բրիտանիայի վարչապետն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այցելել է Բրիտանիա։ Դաունինգ սթրիթում այսօր նա հանդիպել է վարչապետ Բորիս Ջոնսոնին։

Բրիտանիայի վարչապետը մարտի 17-ից հետո առաջին անգամ ֆիզիկապես մասնակցել է կառավարության նիստին, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

Համավարակի տարածման սկզբնական փուլում Բորիս Ջոնսոնը, առողջապահության նախարարը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վարակվել էին կորոնավիրուսով:

Ջոնսոնը, մասնակցելով կառավարության նիստին, աշխատանքի վերադառնալու օրինակ է ծառայել՝ պահպանելով ձեռքերն ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պայմանները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել