Մոբորնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում
09:36 - 24 հուլիսի, 2020

Մոբորնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել` հայտնելով, որ շարունակում է հաղորդակցությունը ԵԱՀԿ ԽՎ գործընկերների հետ՝ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի շուրջ։

«Այսօր նամակ ստացա Ֆրանսիայի Պառլամենտի անդամ, ԵԱՀԿ ԽՎ֊ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սերեն Մոբորնից։ Վերջինս վերահաստատեց Ֆրանսիայի աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և ազգերի ինքնորոշման վրա։

Հարկ է նշել, որ բազմաթիվ երկրներ իրենց աջակցությունն են հայտնում խաղաղ բանակցություններին և կոչ անում զերծ մնալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունից։

Բոլորին էլ հասկանալի է, որ սա գլխավորապես վերաբերում է Ադրբեջանին, քանի որ վերջինս պետական բարձրագույն մակարդակով հանդես է գալիս պատերազմական և ահաբեկչական սպառնալիքներով։

Մենք շարունակում ենք աշխատել մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու տարածաշրջանում առկա իրավիճակը, իսկ Ադրբեջանի ահաբեկչական վարքագիծը դարձնելու ենք միջազգային ավելի լայն քննարկման առարկա»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել