Հայ-ադրբեջանական սահմանային իրադարձությունները Ֆրանսիայում հակասական գնահատականների են արժանացել |azatutyun.am|
21:55 - 02 օգոստոսի, 2020

Հայ-ադրբեջանական սահմանային իրադարձությունները Ֆրանսիայում հակասական գնահատականների են արժանացել |azatutyun.am|

azatutyun.am: Հուլիսի 12-ին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին ադրբեջանական բանակի կատարած ռազմական հարձակումն արմատապես հակադիր դիրքորոշումների արտահայտության առիթ է տվել Ֆրանսիայի խորհրդարանում: Բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարությամբ դատապարտել էին Ադրբեջանին այդ հարձակման համար և կոչ արել Ֆրանսիայի կառավարությանը ձեռնարկել իրավիճակից բխող քաղաքական միջոցառումներ:

«Զորակցել Հայաստանին ընդդեմ Ադրբեջանին նշանակում է զորակցել ապրելու իրավունքին» վերնագրով այդ հաղորդագրությունում պատգամավորները նշել էին. «Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետևանքն է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիևի փայփայած ռազմավարության, պատերազմը հարմար միջոց է շեղելու իր ժողովրդի ուշադրությունը այն ստորացումներից, որ ինքը պարտադրել է նրան` հիմնական ազատությունների զրկում, կաշառակերություն, թալան»:

Այս հաղորդագրությունից 10 օր անց Ֆրանսիայի խորհրդարանի 6 պատգամավորներ նամակ են ուղղել հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնին, որի մեջ հանդես են եկել ի նպաստ Ադրբեջանի թեզերով` դատապարտելով Հայաստանին «30 տարուց ի վեր ռազմական միջոցներով իր գրավման տակ պահելու համար ադրբեջանական հող հանդիսացող Լեռնային Ղարաբաղը և հարակից 7 շրջանները»: Նամակում նշում են, թե Հայաստանը «ոտնահարում է միջազգային իրավունքը»: Նամակը կրկնել է նաև ադրբեջանա-թուրքական կողմի կեղծիքը այս մարտական գործողությունների վերաբերյալ` Հայաստանին վերագրելով հարձակվողի դերը և համարել, թե միջազգային հանրությունը, ներառյալ Ֆրանսիան պետք է ստիպի ՀՀ-ին հարգել միջազգային իրավունքը:

Ադրբեջանամետ պատգամավորները չեն վարանել դրվատել «Ադրբեջանի զսպվածությունը, որը թույլ է տալիս խուսափել ողջ Կովկասի բռնկումից»: Բացահայտորեն ադրբեջանամետ այս դիրքորոշումները, որոնք փաստորեն թուրք-ադրբեջանական թեզերի կրկնությունն են, զայրույթով է ընդունել նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախկին նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, որի մեջ քննադատել է վերոհիշյալ տողերի հեղինակ պատգամավորներին.

«Ամոթ ձեզ, իմ նախկին պատգամավոր ընկերներ, որ Հայաստանը ներկայացնում եք իբրև Ադրբեջանի վրա հարձակվող, մինչդեռ Հայաստանն է, որ կրկին ենթարկվել է Ադրբեջանի հարձակմանը, և դուք շատ լավ գիտեք դա, այդ մասին գիտի նաև նախագահ Էմանյուել Մակրոնը»:

 

Շարունակությունը՝ azatutyun.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել