Պաշտպանները դատարանին հրաժարվեցին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը |armenpress.am|
14:19 - 04 օգոստոսի, 2020

Պաշտպանները դատարանին հրաժարվեցին ներկայացնել Քոչարյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթերը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրեց արգելանքի տակ գտնվող Քոչարյան գույքի և բանկային հաշիվերի վերաբերյալ դատարանին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ պաշտպանական թիմի դիրքորոշումը։

«Քանի դեռ Ռոբերտ Քոչարյանի գույքի արժեքը հիմնավորելու պարտականությունը դրված է ոչ թե պաշտպանների, այլ մեղադրանքի և վարույթ իրականացնող մարմնի վրա, քանի դեռ մենք չունենք հստակ համոզմունք, որ դատարանի կողմից պահանջված փաստաթղթերի բովանդակությունը չի օգտագործվի ի վնաս պարոն Քոչարյանի, քանի դեռ կալանքի տակ դրված գույքի արժեքը որևիցե կերպ չի կարող արդարացնել քննիչի անօրինական որոշումը ուժի մեջ թողնելը, մենք օգտվում ենք քրեական դատավարության օրենսգրքի 19 հոդվածի 5-րդ մասով նախատեսված մեր իրավունքից և այս փուլում չենք ցանկանում ներկայացնել կալանքի տակ գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր»,- ասաց Ալումյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել