Լիդիանի պահնորդական կազմակերպության գործողությունների իրավաչափության վերաբերյալ իրավական հստակ պարզաբանումների եմ սպասում Ոստիկանության եւ կառավարության գործընկերների կողմից․ Գայանե Աբրահամյան
22:08 - 05 օգոստոսի, 2020

Լիդիանի պահնորդական կազմակերպության գործողությունների իրավաչափության վերաբերյալ իրավական հստակ պարզաբանումների եմ սպասում Ոստիկանության եւ կառավարության գործընկերների կողմից․ Գայանե Աբրահամյան

Ամուլսարում այս օրերին պայքարող հարգելի քաղաքացիներ, սիրելի' ընկերներ, ցավում եմ, որ Կորոնավիրուսի պատճառով ի վիճակի չեմ լինել տեղում, ի վիճակի չեմ նույնիսկ ողջ գործընթացի պատճառներն ու մանրամասները վերահսկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Որոշ ճշտումներ արդեն իսկ իրականացրել եմ Լիդիանի պահնորդական կազմակերպության գործողությունների իրավաչափության վերաբերյալ եւ այդ առումով ողջ այս գործընթացի իրավական հստակ պարզաբանումների եմ սպասում Ոստիկանության եւ կառավարության գործընկերների կողմից։

Հորդորում եմ ոստիկանությանը լինել խիստ հարգալից ակտիվիստների նկատմամբ, գործել բացառապես իրավաչափության շրջանակներում»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել