Հակամարտության մակարդակն աճել է շատ առումներով․ դա կորուստ է Ադրբեջանի և Հայաստանի համար․ Ջոն Բոլթոն (տեսանյութ)
 |tert.am|
09:13 - 11 օգոստոսի, 2020

Հակամարտության մակարդակն աճել է շատ առումներով․ դա կորուստ է Ադրբեջանի և Հայաստանի համար․ Ջոն Բոլթոն (տեսանյութ) |tert.am|

tert.am: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը պարզաբանել է՝ ինչ նկատի ուներ, երբ Հայաստան այցի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը հիանալի դիրքերում է նաև ԼՂ հարցով վճռական որոշում կայացնելու համար։

«Ես ժողովրդավարական հասարակությունում ապրելու փաստն էի արձանագրում, երբ երկրի նոր ղեկավարն է պաշտոն ստանձնում։ Դա ժամանակահատված է՝ տեսնելու, թե միջազգային հակամարտությունները, հատկապես նրանք, որոնք փակուղում են, արդյոք հնարավորություն ունեն փակուղուց դուրս գալու։ Նախնական հանդիպումների ժամանակ հուսադրող նշաններ եղան, իմ այցից հետո մեկ տարվա ընթացքում դա այդպես չաշխատեց և հակամարտության մակարդակն իրականում աճել է շատ առումներով։ Կարծում եմ՝ դա կորուստ է երկու ժողովուրդների՝ Ադրբեջանի և Հայաստանի համար», - ասաց նա։

Բոլթոնը նշեց՝ հասկանում է, որ հակամարտության լուծումը բարդ է:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել