Ունեցել ենք խորհրդատվություն Ամուլսարի թեմայով, որոշումների կայացման փուլում ենք. Էդուարդ Աղաջանյան |tert.am|
18:17 - 03 սեպտեմբերի, 2020

Ունեցել ենք խորհրդատվություն Ամուլսարի թեմայով, որոշումների կայացման փուլում ենք. Էդուարդ Աղաջանյան |tert.am|

tert.am: Ամուլսարի հետ կապված մի քանի գործընթաց կա տարբեր մարմիններում, մասնավորապես՝ քննչական մարմիններում,  գործեր են քննվել դեռևս 2019 թվականից մինչ օրս և դրանով է պայմանավորված Կառավարության կողմից որոշումների կայացման զգուշավորությունը, քանի որ ցանկացած որոշում կարող է իրավական հետևանքներ ունենալ ոչ միայն քաղաքական թիմի համար, այլև ՀՀ միջազգային համատեքստում։

Լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ամուլսարի համար պայքարողները դժգոհում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի համար ընթացող վերջին զարգացումներին չի արձագանքում:

«Որոշումների կայացման փուլում ենք, ունեցել ենք խորհրդատվություն տվյալ թեմայի վերաբերյալ: Այս հացը Կառավարության ուշադրության կենտրոնում է և հավաստիացնում եմ, որ Կառավարությունը կոնկրետ գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ նաև իրավական դաշտը կարգավորելու համար։ Գիտեք, որ Տեսչական մարմինների համակարգման գրասենյակն օրենքների փաթեթ է ներկայացրել Ազգային Ժողով, որով  բավական մեծ կարգավորումներ են առաջարկվում կոնկրետ ընդերքի ոլորտին վերաբերող, որը տեսչական մարմիններին կտա հստակ հիմքեր կոնկրետ գործողություններ իրականացնելու, կոնկրետ իրավիճակներից ելնելով, որի հնարավորությունը ներկայիս գործող օրենսդրությամբ տեսչական մարմինները չունեն»,– ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նորանշանակ նախարարի գլխավորությամբ, կոնկրետ գործողություններ է իրականացնում և մոտ ժամանակներս ինչ-որ պատկերացումներ կլինեն և դրանք կներկայացվեն հանրությանը:

Հարցին հնարավո՞ր է,  որ Կառավարությունը մտահոգված է, որ կտրուկ հայտարարությունը կբերի դիմադրության, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, թե Կառավարությանը միայն մտահոգում են ՀՀ շահերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել