ՍԴՀԿ-ն իր անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանին և Արցախին
10:28 - 28 սեպտեմբերի, 2020

ՍԴՀԿ-ն իր անվերապահ զորակցություն է հայտնում Հայաստանին և Արցախին

ՍԴ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչությունը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի նախահարձակ ոտնձգությունները Արցախի դեմ:

«Սեպտեմբերի առավոտյան ժամերից սկսած, ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց ամբողջ Արցախի սահմանի երկարությամբ: Ակնհայտ է, որ Ալիևի բռնապետական վարչակարգի այս թշնամական արարքն ամբողջությամբ ծրագրված և համադրված է եղել Թուրքիայի հետ և համահունչ է Թուրքիայի նախագահ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ծավալապաշտական ծրագրերի հետ: Հետևաբար, այս պատերազմի և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանը և Թուրքիան»,- ասված է հաղորդագրության մեջ:  a8

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունն իր ամբողջական և անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետություններին և հայոց բանակին: Միաժամանակ, իր ամբողջ կարողականությունն ի սպաս դնելով հայրենիքի պաշտպանության գործին:

«Այս պահին, կոչ ենք ուղղում միջազգային ընտանիքին և Մինսկի խմբի անդամ պետություններին, միջոցներ ձեռք առնել, որպեսզի անհապաղ կասեցվեն ռազմական գործողությունները: Միաժամանակ, հորդորում ենք նրանց զանց անել հակամարտող կողմերին ուղղված զսպվածության կոչերը և աներկբայորեն դատապարտել Ադրբեջանի և նրան բացահայտորեն աջակցող Թուրքիիայի գործողությունները»,-ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել