Հեռախոսազրույց են ունեցել Մակրոնն ու Ալիեւը
 |armtimes.com|
12:37 - 28 սեպտեմբերի, 2020

Հեռախոսազրույց են ունեցել Մակրոնն ու Ալիեւը |armtimes.com|

armtimes.com: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Մակրոնը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գոտում զինված հակամարտությամբ եւ ընդգծել բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման կարեւորությունը:

Ալիևն իր հերթին Լեռնային Ղարաբաղի շփման գոտում տիրող առկա իրավիճակի համար մեղադրել է Հայաստանի գործող իշխանություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել