«Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Պայմանը՝ COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։
Մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղևորները կարիք չունեն մեկուսանալու կամ COVID-19-ի թեստավորում անցնելու, քանի որ ՀՀ-ն գտնվում է այսպես կոչված «կանաչ գոտում»։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ուրբաթ վերանայում է երկրների ցուցակը կախված համավարակի տարածվածության աստիճանից (կանաչ և կարմիր գոտիներ)»։
comment.count (0)