Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի․ Իլհամ Ալիև |civilnet.am|
19:02 - 04 հոկտեմբերի, 2020

Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի․ Իլհամ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ Արաբիա» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանի հետ հակամարտության լուծումը պետք է ընթանա երկխոսության միջոցով, սակայն պետք է բանակցությունների հիմք լինի:

«Մենք համաձայն ենք այդ տեսակետի հետ, որ Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի։ Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի, որ հավատարիմ է նախկին պայմանավորվածություններին, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի տարածքները ճանաչվել են ադրբեջանական օկուպացված տարածքներ», - ասել Է նա արաբական «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Բաքվի ռազմական գործողությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը ներողություն խնդրի, որը «ադրբեջանական օկուպացված հողերը անվանել է Հայաստան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել