civilnet.am: «Շրջաններ վերադարձնելու մասին խոսելը աբսուրդ է, քանի որ բանակցային օրակարգն իր էությամբ ամբողջովին փոխվել է։ Փոխզիջումներ պետք է լինեն, բայց մեր անվտանգության գոտու կարևորությունը չի կարող հաշվի չառնվել»,- լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Խոսելով ռազմական գործողությունների ընթացքում Իրանից հնչած գնահատականների ու հայտարարությունների մասին՝ պատգամավորը ասաց՝ արցախյան ճակատում ահաբեկչական խմբերի տեղակայման հարցով Իրանը հստակ դիրքորոշում է հայտնել. «Իրանի նախագահը շատ լավ հասկանում է, որ ահաբեկչական խմբերը, եթե շարունակաբար տեղակայվեն մեր անվտանգության գոտու մատույցներում, դա վտանգ է Իրանի համար, քանի որ կիրառվում են իսրայելական արտադրության զենքեր, որոնք հեռահար կիրառման հնարավորություն ունեն ու հակառակորդը դրանք կիրառելով՝ սահման է անցնում»,- հայտարարեց Քոչարյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է հումանիտար հրադադար հայտարարվի, վերջինս արձագանքեց՝ «Ալիևին ձեռնտու չէ նույնիսկ մեկ ժամով հրադադար հայտարարելը, սակայն ադրբեջանական զինուժի թողած դիերը մեր դիրքերի մատույցներից անմիջապես պիտի հեռացվեն»։
comment.count (0)