ԼՂ հարցի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում դեռևս նախատեսված չէ. Պեսկով |tert.am|
14:11 - 08 հոկտեմբերի, 2020

ԼՂ հարցի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում դեռևս նախատեսված չէ. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դեռ չի նախատեսվում:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

«Ներկայում նման հանդիպման մասին խոսք չկա»,-ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել