Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, թե Հայաստանին են փոխանցել 30 զոհված զինծառայողների մարմիններ, ինչպես նաեւ 2 քաղաքացիական անձանց՝ 85 ամյա Եվգենյա Բաբայանին եւ Միշա Մելքումյանին։
Այնինչ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նախ գրառմամբ հայտնեց զոհված 29 զինծառայողների մարմինների փոխանցման մասին, ապա Infocom-ի հետ զրույցում ասաց, որ միայն մեկ քաղաքացիական անձ է փոխանցվել։ Նա նշեց, որ քաղաքացիական անձը Հաջիեւի հիշատակած երկու քաղաքացիներից մեկն է։
Զոհված զինծառայողների դիերը եւ քաղաքացիական անձը Հայաստանին են փոխանցվել Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։
comment.count (0)