civilnet.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում․ այս մասին ուրբաթ հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարծիքներ են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նա ընդգծել է, որ «խորհրդակցության մասնակիցները եւս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով»:
Բացի այդ, Պեսկովի խոսքով, Պուտինը ԱԽ անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: «Քննարկվել է Անդրկովկասում իրավիճակը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- ասել է նա:
comment.count (0)