Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ
00:00 - 01 հունվարի, 0001

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

Իսպանիայի «Vox» կուսակցությունը գրավոր առաջարկով դիմել է Կոնգրեսին և կոչ արել քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման և խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

«Իսպանիայի «Vox» կուսակցությունը Կոնգրեսին գրավոր առաջարկ է ներկայացրել, որով հորդորում է կառավարությանը՝ Եվրոպական միության ինստիտուտներում աշխատանքներ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնությունը դադարեցնելու ուղղությամբ, ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ անել հակամարտող կողմերին, խթանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,- նշված է հրապարակման մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել