Բաքուն ԱՊՀ-ում համապարփակ համագործակցությունը հնարավոր չի համարում մինչև ԼՂ հակամարտության լուծումը |armenpress.am|
15:31 - 06 նոյեմբերի, 2020

Բաքուն ԱՊՀ-ում համապարփակ համագործակցությունը հնարավոր չի համարում մինչև ԼՂ հակամարտության լուծումը |armenpress.am|

armenpress.am: Բաքուն հայտարարել է, թե ԱՊՀ-ում համագործակցության համապարփակ զարգացումն անհնար է՝ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդի նիստում:

Ասադովն ասել է, թե իբր Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել ԱՊՀ անդամ երկրների հետ համագործակցությունը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, բայց համապարփակ համագործակցությունն անհնար է՝ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել