Եղեք զգոն․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կոչ է անում ՌԴ-ում բնակվող հայերին չտրվել սադրանքներին
15:48 - 09 նոյեմբերի, 2020

Եղեք զգոն․ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կոչ է անում ՌԴ-ում բնակվող հայերին չտրվել սադրանքներին

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, դիմելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, նշում է.

«Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ ու անկարգություններ: Այս ժամանակահատվածում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ:

Հիմա մեր յուրաքանչյուր հայացք, ջանք և ներուժ պետք է ուղղված լինի բացառապես դեպի Հայաստան և Արցախ»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել