ՌԴ նախագահը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը |armenpress.am|
18:00 - 10 նոյեմբերի, 2020

ՌԴ նախագահը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև պատերազմի դադարեցման հայտարարության ընդունումը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

«Իսկապես, նման բարդ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար անհրաժեշտ է գտնել փոխզիջումներ, իսկ դրա համար էլ, իր հերթին, անհրաժեշտ է որոշում կայացնողների խիզախությունը: Այդ կապակցությամբ, իհարկե, դուք բոլորդ պետք է աջակցեք և Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանին, և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևին ՝ տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման և հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև հարաբերությունների կառուցման համար պայմաններ ստեղծել նրանց վճռականությանը»,-ասել է Պուտինը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել