armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածության հիմնական ձեռքբերումները, հայտնել է, որ ամենաարժեքավորը հանդիսանում է այն, որ զենքերը լռեն են և մարդիկ չեն զոհվում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ամենից առաջ, իհարկե, պետք է կենտրոնանալ այն բանի վրա, որ զենքերը լռել են: Սա ամենակարևոր եզրահանգումն է: Մարդիկ չեն զոհվում: Դա ամենաարժեքավորն է, որ կարող էր լինել»,- ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում հրադադարի հաստատումից հետո առաջին օրերը:
comment.count (0)