Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանի հետ՝ շնորհավորելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակման կապակցությամբ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայլիյանը:
«Վստահ եմ, որ դիվանագիտական ծառայության ոլորտում նրա հարուստ փորձը և մասնագիտական ներուժը ի սպաս կդրվեն հայկական երկու պետությունների շուրջ ստեղծված դժվարին իրավիճակում արդյունավետ լուծումներ գտնելուն և ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման կարևոր և պատասխանատու առաքելությանը:
Հեռախոսազրույցի ընթացքում համոզմունք եմ հայտնել, որ մեր գերատեսչությունների միջև հաստատված սերտ և արդյունավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել՝ ի շահ համահայկական օրակարգի և նպատակների առաջմղման ու իրականացման»,- գրել է Մայիլյանը:
comment.count (0)