tert.am: Սաուդյան Արաբիան շահագրգռված է միանալ ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պայմանավորվածության ձեռքբերմանը, որը կփոխարինի Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այս մասին երկրի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը հայտարարել է ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես կցանկանայի, որ ապագա պայմանավորվածությունը կոչվեր ԳՀՀԾ++ և նախատեսեր Իրանի միջուկային ծրագրի և թշնամական գործունեության նկատմամբ մոտեցման մշակում»,- նշել է նա:
Նրա կարծիքով, ԱՄՆ նոր նախագահը ցանկանա վերսկսել երկխոսությունը Թեհրանի հետ Սաուդյան Արաբիան պետք է «միջնորդ հանդիսանա»։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանը սկսել է ուրանի հարստացման և հետազոտական գործունեության վերաբերյալ իր պարտավորությունների փուլային դադարեցումը, իսկ հունվարի սկզբին հայտարարել է այդ գործընթացի ավարտի մասին:
comment.count (0)