ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով Սև ծովի տարածաշրջանում կավելացնի իր ռազմական ներկայությունը․ Ստոլտենբերգ |tert.am|
10:16 - 01 դեկտեմբերի, 2020

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով Սև ծովի տարածաշրջանում կավելացնի իր ռազմական ներկայությունը․ Ստոլտենբերգ |tert.am|

tert.am: Ի պատասխան Ղրիմում Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացմանը՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի և Վրաստանի միջոցով իր ռազմական ներկայությունը կավելացնի սևծովյան տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ կայացած ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է EADaily-ն։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Ղրիմում մեծացնում է իր ռազմական ներկայությունը, ուստի մենք պետք է ավելացնենք մեր ներկայությունը սևծովյան տարածաշրջանում և այդ հարցը քննարկենք մեր գործընկերների՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ։ Մենք սերտորեն համագործակցում ենք Սև ծովի տարածաշրջանում մեր արժեքավոր գործընկերների՝ Վրաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրների՝ Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ: ՆԱՏՕ-ն արդեն տարածաշրջանում զգալի ռազմական ներկայություն ունի, մենք վերջերս այնտեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել, ինչպես նաև ռումինական հրամանատարության ներքո Ռումինիայում ՆԱՏՕ-ի վարժական բրիգադ ենք տեղակայել»,- ասել է Ստոլտենբերգը։

Ստոլտենբերգը նաև տեղեկացրել է, որ դեկտեմբերի 2-ին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման  առցանց նստաշրջանին կմասնակցեն նաև Ուկրաինայի և Վրաստանի ԱԳ նախարարները։

Ստոլտենբերգը նաև հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Ռուսաստանը հզորացրել է իր ռազմական ներուժը։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել