Մեր պայքարն իշխանագողության պայքար չէ. սա ազգային պայքար է․ Վազգեն Մանուկյան
17:53 - 09 դեկտեմբերի, 2020

Մեր պայքարն իշխանագողության պայքար չէ. սա ազգային պայքար է․ Վազգեն Մանուկյան

Խորհրդարանի շենքի դիմաց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին զուգահեռ շարունակվում է ընդդիմադիր ուժերի հանրահավաքը: Հանրհավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև:

«Սիրելի՛ ժողովուրդ,

Մեր պայքարը քաղաքական պայքար չէ, մեր պայքարն իշխանագողության պայքար չէ. սա ազգային պայքար է: Մենք ազգային պայքար մղել ենք 200 տարի առաջ և 1000 տարի առաջ: Նո՛ւյնն է: Օտարի միջոցով կոտորվել է մեր ամբողջ պետությունը: Այն, ինչ արվեց Արցախի հետ, շարունակելու են անել Հայաստանի հետ: Մենք համարվում էինք տարածաշրջանում ամենահզոր բանակ ունեցող պետությունը: Երկուսուկես տարում այդ ամեն ինչը ոչնչացավ:

Այս նույն հարթակից ես եղել եմ այն առաջնորդներից, որ տարել են ձեզ հաղթանակի, և մենք ունեցել ենք անկախ պետություն, ղեկավարել եմ բանակը, մենք գնացել և հաղթել ենք: Այժմ նույնպես ասում եմ ձեզ՝ գնանք, միասին կհաղթենք: Սա երկար տևել չի կարող, ինչքան տևի, այնքան ավելի կործանում է մեր Հայաստանի համար:

Հիմա մենք ծնկի իջած ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից: Նորից ոտքի կանգնենք, գնանք առաջ, առջևում ես տեսնում եմ՝ մենք ոնց ենք նորից դառնալու հզոր պետություն, արդար պետություն` բավարարող իր քաղաքացիներին:

Բոլորս միասին՝ դեպի հաղթանակ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել