Թուրքիայի նախագահը կրկին քննադատել է Մինսկի խմբի համանախագահներին |azatutyun.am|
16:22 - 23 դեկտեմբերի, 2020

Թուրքիայի նախագահը կրկին քննադատել է Մինսկի խմբի համանախագահներին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կրկին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ պնդելով, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, 30 տարի շարունակ չէին կարողանում լուծել այս խնդիրը։

«Ի վերջո, մեր ադրբեջանցի եղբայրներն իրենք որոշում կայացրեցին և ազատագրեցին իրենց հողերը», - թուրքական խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Էրդողանը։

Անդրադառնալով սահմանակից պետությունների հետ հարաբերություններին՝ Թուրքիայի նախագահը նշել է՝ «որևէ պետությունից, այդ թվում՝ հարևան երկրից մենք տարածքային պահանջ չունենք»։ «Մենք ընդամենը հակադարձում ենք այն մարտահրավերներին, որոնց բախվում են մեր երկրի ինքնիշխանությունն ու իրավունքները։ Մենք փորձում ենք պաշտպանել Կիպրոսում և Ադրբեջանում բնակվող թյուրքերի իրավունքները», - Էրդողանի խոսքերն է մեջբերում «Թուրան» գործակալությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել