1lurer.am: Մեկնարկեց 2021 թվականի ԱԺ առաջին նստաշրջանը: Նիստին մասնակցելու համար գրանցվել է 109 պատգամավոր:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրակակն հանձնաժողովը ներկայացրել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավոր Տիգրան Կարապետյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրմադրելու մասին արձանագրությունը: Ըստ այդմ, մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի թիվ 12 տարածքային ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Աննա Գրիգորյանին:
Գրիգորյանը, ստանձնելով մանդատը, ԱԺ ամբիոնից երդվեց բարեխղճորեն կատարել ողովրդի առաջ ունեցած պարտավորությունները:
comment.count (0)