Սիրիայում ականի պայթյունից 7 դեռահաս է զոհվել |panarmenian.net|
07:34 - 10 հուլիսի, 2019

Սիրիայում ականի պայթյունից 7 դեռահաս է զոհվել |panarmenian.net|

panarmenian.net: Առնվազն 7 դեռահաս է զոհվել Սիրիայում ականի պայթյունից, որն ահաբեկիչները տեղադրել էին Դեր Զոր գավառի Դեբլան ավանում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը SANA գործակալության վրա հղումով:

Ըստ տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Հոսպիտալացված վիրավորների քանակը հայտնի չէ:

Հունիսի 22-ին ականի պայթյունի հետևանքով 2 երեխա էր վիրավորվել Հասեկե քաղաքի արվարձանում:

«Իսլամական պետության» գրոհայինները բազում ականներ են թողել իրենցից հետո Սիրիայի գյուղական վայրերում: Դա արվել է գյուղատնտեսական շրջաններում խաղաղ կյանքի հաստատմանը խանգարելու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել