Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը կոչ են արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|
13:40 - 03 փետրվարի, 2021

Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը կոչ են արել ազատ արձակել Նավալնիին |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Մոսկվային կոչ են արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հայտնում է Business Standard-ը:

Նշվում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում այս առնչությամբ գրառում է կատարել ու հորդորել ՌԴ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:

«Թունավորումից հետո Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու որոշումն իրապես համարձակ և անձնուրաց արարք էր: Այսօրվա որոշումն, ընդհակառակը, իսկական վախկոտություն էր և չէր համապատասխանում արդարադատության ամենահիմնական չափանիշներին: Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է Ջոնսոնը:

Միևնույն ժամանակ, նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: 

«Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի դեմ կայացված դատավճիռն անընդունելի է։ Ես պահանջում եմ աnհապաղ ազատ արձակում, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցում։ Իրավական պետականությունն ու ազատ արտահայտման իրավունքը պետք է ապահովվեն»,-իր հերթին գրել է Կուրցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել