Եթե 2020թ․-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի. Ռոբերտ Քոչարյան |armeniasputnik.am|
18:08 - 06 փետրվարի, 2021

Եթե 2020թ․-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի. Ռոբերտ Քոչարյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանի նախկին նախագահը վստահ է, որ Արցախում պատերազմից կարելի էր խուսափել։ Միաժամանակ նա նշել է, որ Ադրբեջանը բավականաչափ երկար ժամանակ է ամեն ինչ ծրագրել։

Պատերազմը սկսվում է միայն այն ժամանակ, երբ հակառակորդը վստահ է, որ հաղթելու է, հայտարարել է Ռոբերտ Քոչարյան։

Խոսելով Արցախում պատերազմի մասին, Քոչարյանն ընդգծել է․ Ադրբեջանն ակնհայտորեն բավականին երկար ժամանակ ծրագրել էր, թե՛ տեղեկատվական հարձակումը, թե՛ մարտական գործողությունների սկիզբը։ Սակայն գործողությունների նման զարգացումից հնարավոր էր խուսափել։

«Եթե ես իշխանության լինեի, ես ուղղակի վստահ եմ, որ պատերազմ չէր լինի։ Եվ եթե այն լիներ, ապա կլիներ տոտալ մոբիլիզացում և ռեսուրսների այն աստիճան կենտրոնացում, որ թշնամուն անկասկած կկանգնեցնեինք»,-հայտարարել է Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։

Քոչարյանի խոսքով՝ հիմա «հասկանալի և ուժեղ անհատների» մեծ կարիք է զգացվում։ Ուստի նոր խորհրդարանական ընտրությունները երկբևեռ կլինեն ներկայիս իշխանության և նրանց հակոտնյաների միջև։

«Մարդիկ ճաշակել են պոպուլզմի պտուղները, ճաշակել են գունավոր հեղափոխությունների և անփորձ մարդկանց աշխատանքի արդյունքները,-ասաց Քոչարյանը,-Ճոճանակը շարժվել է հակառակ ուղղությամբ, և հիմա միանգամայն այլ կերպարների, միանգամայն այլ թիմերի կարիք կա՝ պրոֆեսիոնալ ղեկավարների թիմի, կամք ունեցող մարդկանց, որոնք ունակ են ասել ճշմարտությունը` նայելով իրենց ընդդիմախոսների աչքերին։ Եվ Հայաստանում այդպիսի թիմ կա»,–ասել է Քոչարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել