azatutyun.am։ Կայացել է հեռախոսազրույց Միացյալ Նահանգների և Չինաստանի նախագահների միջև: Սա անցյալ ամիս ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Ջո Բայդենի առաջին զրույցն է Սի Ծինփինի հետ:
«Նախագահ Բայդենն ընդգծել է իր լուրջ մտահոգությունները՝ կապված Պեկինի հարկադրական և անարդար տնտեսական գործունեության, Հոնկոնգում բռնությունների, Սինցզյան քաղաքում մարդու իրավունքների ոտնահարումների և տարածաշրջանում, ներառյալ՝ Թայվանի նկատմամբ, ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների հետ», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
comment.count (0)