Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել․ Արման Բաբաջանյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
14:03 - 03 մարտի, 2021

Այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել․ Արման Բաբաջանյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին

Պարոն Վարդազարյան, Դուք ուղղակի չգիտեք, թե ինչ «ղալաթ» եք բերել Ձեր գլխին՝ նոյեմբերի 15-ի Ձեր հայտարարությամբ։ Մեկ էլ ասեմ, որ եկել եք «սատանի մայլեն քյանդրբազություն եք անում», այդ Ձեր բոլոր տեսակի պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն։ Այս մասին ԱԺ-ում, դիմելով ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Ձեզ հարց ուղղելուց առաջ, ուզում եմ դիմել իշխանական ֆրակցիային՝ այս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ և ձեր իշխանության ժամանակ նա Վանեցյանի առաջադրմամբ է ընտրվել, բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ոչ թե այս մարդու դատական համակարգի վաստակն է գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով Վանեցյանի առաջադրմամբ էս պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»,- հավելեց նա։

Իր ելույթում Բաբաջանյանը հեռախոսով միացրեց նաև նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ի հրապարակած ձանագրությունը, որտեղ ազատամարտիկ Աշոտ Մինասյանը և ԱԺ նախկին պատգամավոր, Նախկին գումարման ԱԺ «Հայաստանի Հանրապետական» խմբակցություն անդամ Վահրամ Բաղդասարյանը քննարկում էին մի շարք գործողություններ՝ մասնավորապես գործող վարչապետին կյանքից զրկելու վերաբերյալ։

Բաբաջանյանը մասնավորեպս նշեց․ «Դուք ասացիք, որ եկել եք Ձեր գործընկերներին ներկայացնելու, բայց ես առաջարկում եմ լսել Ձեր իրական ընկերների խոսակցությունը։ Սա Ձեր ընկերների, նախկին պաշտոնյանների խոսակցությունն է, ես ուզում եմ կանգ առնել հենց այս խոսակցության վրա և այն ամսաթվի վրա, թե երբ է տեղի ունեցել վարչապետին խփելու վերաբերյալ խոսակցությունը՝ նոյեմբերի 14, պարո՛ն Վարդազարյան։ Այդ մարտակոչը, որն արել եք նոյեմբերի 15-ին ուղղակի կապ ունի այս մտադրության և այս՝ Ձեր ընկերական շրջանակի հետ։

Ի դեպ, Դուք այստեղ  խոսում եք, արտահայտում եք Ձեր վերաբերմունքը Բաղրամայան պողոտայում հնչող բռնությունների վերաբերյալ։ Ձեր տղան Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից մեկն է, այնպես որ դրա մասին էլ եմ ուզում խոսեք, բայց նաև ուզում եմ պատասխանեք՝ որ այդպես մխրճվել եք դատական համակարգ և կարողացել եք բարեկեցիկ կյանք ապահովել Ձեզ համար, հարց է առաջանում՝ կա՞ գոնե այնպիսի բան, որի համար հպարտ եք, որ եղել եք դատավոր, հետո կենտրոնի դատարանի նախագահ և կարող եք համարել, որ Ձեր գործունեությւոնը և կյանքը միայն հանուն ՁԵզ չի անցել։ Մի բան, որ կարող եք վկայաբերել որպես Ձեր ներդրում՝ Հայաստանի Հանրապետության իրավունքի զարգացման մեջ»։ 

Վարդազարյանը, արձագանքելով Բաբաջանյանի հարցերին, պատասխանեց, որ դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի առաջին մասը, դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասին 3-րդ կտը, դատական օրենսգրքի 70-րդ հոդվածի առաջին մաս 3-րդ կետը, դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնը իրեն զսպում են, որ ԲԴԽ նախագահը  չպատասխանեի պատգամավորին իր բառապաշարով և բառամթերքով։

«Ձեր վիրավորական արտահայտությունները իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք այստեղից գնալուց հետո, ես դիմելու եմ ԱԺ խորհրդին կամ Էթիկայի հանձնաժողովին, այժմ կարգավորումները չեմ հիշում և խնդրելու եմ, որ Ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության՝ Ձեր իսկ օգտագործած բառապաշարի համար։ Չեմ պատասխանի Ձեր մյուս հարցերին՝ նույն պատճառաբանությամբ։ Ինչ վերաբերում է իմ որդուն, որը որ, Ձեր պնդմամբ, Բաղրամյան փողոցի ակտիվիստներից է, ապա տեղեկացնեմ Ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ պառկել է հիվանդ, մի շաբաթ առաջ վիրահատվել է և այժմ էլ հետվիրահատական բուժում է ստանում՝ տանը պառկած»,- հավելեց Վարդազարյանը։

Վերջինիս խոսքով՝ Բաբաջանյանի պնդումները  քայլ են փորձել վիրավորել, գոտկատեղից հարվածել և ԲԴԽ նախագահի  ընտանիքի անդամներին ներքաշել այս զրույցին, այս հարցադրմանը։ Վարդազարյանի կարծիքով նման վարքագիծը հարիր չէ ԱԺ պատգամավորին։ Վարդազարյանը խոսք տվեց, որ այն պահին, երբ այլևս չի լինի դատավոր, ավելի խիստ կպատասխանի Բաբաջանյանին։ 

Արձագանքելով ԲԴԽ նախագահին՝ Բաբաջանյանը նշեց, որ կցանկանար՝ ԲԴԽ նախագահը կոռեկտության սահմաններում մնար նաև նոյեմբերի 15-ին, երբ նման մարտակոչ էր  հղում համակարգին և քաղաքկան ուժերին, ովքեր պատրաստվում էին երկրում ծանրագույն հանցագործություն գործել։

Բաբաջանյանը ևս մեկ հարց ուղղեց ԲԴԽ նախագահին․ «Ես քանի որ նաև ինչ-որ իմաստով հետապնդում եմ Ձեզ, գիտեմ, թե ում հետ եք հանդիպում։ ԲԴԽ-ում սկսվել է Գագիկ Ջհանգիրյանի հետ կապված գործընթացը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումի համաձայն։ Այդ դիմումը ներկայացնելուց օրեր առաջ Կարինե Պետրոսյանի հետ հանդիպել եք «Տիցիանո» սրճարանում և սուրճ եք խմել , կարե՞լի է իմանալ՝ այդ հանդիպման բովանդակությունը որևէ կերպ առնչվե՞լ է Գագիկ Ջհանգիրյանի դեմ սկսված վարույթի հետ»։ 

Վարդազարյանը տեղեկացրեց, որ ունի ընտանեկան, ընկերական հարաբերություններ ունի Կարինե Պետորսյանի հետ, և երբ ԲԴԽ-ում ասկսել է քննվել Կարինե Պետրոսյանի վերաբերյալ՝ Արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթը, ԲԴԽ նախագահը ինքնաբացարկ է հայտնել։ 

«Թե ինչ ենք խոսել իր հետ սրճարանում, բացառապես իմ և տիկին Պետրոսյանի խնդիրն է։ Ես ինքնաբացարկ եմ հայտնել, նրա վերաբերյալ որևէ վարույթի չեմ մասնակցել և չեմ մասնակցելու»,- եզրափակեց Վարդազարյանը ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել