hetq.am: Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի իշխանությունները նախատեսում են միավորել էլեկտրամատակարարման ցանցերը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Երեք երկրների էներգետիկայի նախարարները երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին, ստորագրել են հուշագիր, որով նախատեսվում է Իսրայելից Կիպրոս կղզու տարածքով մինչև հունական Կրետե կղզի 1208 կիլոմետր երկարությամբ էլեկտրագծի կառուցում։
Նախատեսվում է, որ 2 000 մեգավատտ հզորությամբ էլեկտրագիծը պետք է կառուցվի մինչև 2023 թվականի վերջ։ Նախագիծը դեռևս 2016 թվականին հաստատվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից։ Բացի այդ, Եվրամիությունը, ծրագրի իրականացման համար, կհատկացնի 647 միլիոն եվրո։ Էլեկտրագիծը կդառնա ամենաերկար ստորջրյա էլեկտրագծերից մեկն աշխարհում։
Բացի այդ, նշվում է նաև, որ Կիպրոսը համանման համաձայնագիր է նախատեսում կնքել նաև Եգիպտոսի ու Հունաստանի հետ։
comment.count (0)