tert.am: ԱՄՆ-ի նոր վարչակազմը մտադիր է ակտիվացնել Ուկրաինայի հետ հարաբերությունները Կիևին կոռուպցիայի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու և բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, որտեղ ամփոփվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հեռախոսազրույցը։
«Սալիվանը հաստատել է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան ձգտումներին անսասան աջակցությունը։ Նա նաև փոխանցել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ մեր ռազմավարական գործընկերությունը վերականգնելու հանձնառությունը՝ ի պաշտպանություն նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ կոռուպցիայի դեմ պայքարի և բարեփոխումների ծրագրի իրականացմա, ինչը Ուկրաինայի ժողովրդին կապահովի արդարադատությամբ, անվտանգությամբ և բարգավաճումով»,- նշվում է հայտարարության մեջ:
comment.count (0)