ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել |armtimes.com|
11:53 - 01 ապրիլի, 2021

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը. պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովն այսօր պատգամավորներ Արման Բաբաջանյանի,  Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծն է:

Նախագծի հեղինակներից Վահագն Հովակիմյանը նշեց, որ նախագծի քննարկման հրատապության պատճառն այն է, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամների լիցենզավորման դասընթացների և լիզենզավորման գործընթացը. «Փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի մինչ այդ գործընթացի սկսվելը, հանձնաժողովների ապագա անդամները դասընթացների ընթացքում այդ փոփոխությունները իրացրած լինեն»:

Հովակիմյանն անդրադառնալով նախագծով առաջարկվող փոփոխություններին, մասնավորապես խոսեց ռեյտինգային ընտրակարգի մասին, նշելով, որ այն միշտ քննադատության է արժանացել.«Այս համակարգի ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի: Մյուս կողմից ԱԺ արտահերթ ընտրությունները, տեղի են ունենում մի պայմաններում, որի նպատակն է հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որը մենք ունենք: Գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ շահագրգիռ բոլոր կողմերի համար ընդունելի լինի: Ցանկանում եմ ընգծել, որ ԱԺ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն»: «Իմ քայլ»-ի պատգամավորը հիշեցրեց՝  ռեյտինգային ընտրակարգի վերացումը եղել է 2018 թվականի ընտրություններին, որպես նախընտրական խոստում ներկայիս խորհրդարանաի 3 ուժերի նախընտրական ծրագրերում. «Ուժերը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին և 29-ին կողմ են քվեարկել ընտրական ԸՕ-ի այն փոփոխություններին, որով նախատեսվում էր հրաժարվել ռեյտինգային ցուցակներից:

Հովակիմյանը հավալեց, որ կան փոփոխություններում կետեր, որոնք վերաբերում են կորոնավիրուսային փաստով ստեղված իրավիճակին. «Աշխարհի շատ երկրներ վերանայում են ընտրությունների կազմակերպման իրենց մոտեցումները: Ըստ այդմ, այս փոփոխություններով առաջրկվում է սահմանել իրավական հիմքներ, կարանտինի պայմանների համահունչ ընտրական գործըթնացները կազմակերպելու համար»:

Պատգամավորը շեշտեց, որ իրենք պատրաստ են քննարկել բոլոր առարկությունները:

Նա առաջարկեց ԸՕ նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց 24 ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկների, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի 3-ական ժամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել