armenpress.am: Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնող Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանն ու նրանց պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Կարեն Մեժլումյանը ապրիլի 2-ին ընդմիջումից հետո չեն ներկայացել նիստերի դահլիճ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով՝ փաստաբանները չեն ներկայացել, քանի որ գտնում են, որ իրենց պաշտպանյալների նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում:
Դատարանը կրկին ընդմիջում է հայտարարել՝ մինչև պաշտպանների ներկայանալը դատարան:
comment.count (0)